top of page

Բաղադրություն.

  • կաղամբ - 200 գ․

  • համեմ

  • գազար - 200 գ․

  • սխտոր  - 1 պճեղ

  • հավի կրծքամիս - 200 գ․

  • բրնձե լավաշ - 10 հատ

  • բրնձե լափշա

  • բրնձի քացախ - 1ճ․գ․

  • սոյայի սոուս - 1 ճ․գ․

  • սոյայի ծիլեր

  • քունջութի բուսայուղ

  • բուսայուղ

Պատրաստման եղանակ․

Բրնձե լափշան թողնել եռացրած ջրի մեջ 4 րոպե։ Մի քանի վայրկյան դնել  սառը հոսող ջրի տակ, ապա քամել։ Կաղամբը և գազարը բարակ-բարակ կտրատել։ Սխտորը և համեմը մանրացնել։ Թավայի մեջ քունջութի բուսայուղ լցնել, ավելացնել մանրացրած սխտորը, մի քանի վայրկյան տապակել, ավելացնել կտրատած կաղամբն ու գազարը, շատ չտապակել, որպեսզի բաջարեղենը խրթխրթան մնա։ Խառնուրդը լցնել ամանի մեջ, ավելացնել սոյայի ծիլերը, մանրացրած համեմը, ավելացնել բրնձի քացախ և սոյայի սոուս, լավ խառնել։ Հավի կրծքամիսը տապակել բուսայուղի մեջ։ Բրնձե լավաշը թաթախել սառը ջրի մեջ (ամեն կողմը թողնել ջրի մեջ 2-3 վայրկյան)։ Փռել խոնավ կտորի վրա, վրան լցնել բանջարեղենի խառնուրդը, դասավորել հավի կրծքամիսը, տոլմայի նման փաթաթել և տապակել բուսայուղի մեջ։  

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page