top of page

Բրոկկոլիով կրեմ ապուր 

Բաղադրություն.

  • բրոկկոլի

  • բուսայուղ

  • ջուր

  • աղ, սև պղպեղ

  • քունջութ

 

Պատրաստման եղանակ.

Բրոկկոլին լվանալ, կտրատել, միայն ծայրերը թողնել:Ջուրը եռացնել, ավելացնել աղ, ավելացնել բրոկկոլին, խաշել 5-10 րոպե: Բլենդերի մեջ լցնել բրոկկոլին, ավելացնել բրոկկոլիի ջուրը, հարել:

Քունջութը բովել: Ապուրը լցնել մատուցման ամանի մեջ, համեմել սև պղպեղով, ավելացնել բուսայուղի կաթիլներ, քունջութի հատիկները:

Մատուցել չորահացի կամ չորացրած լավաշի հետ:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page