top of page

Քինոայով, սիսեռով և ռուկոլայով աղցան

DSC_0220.JPG

Բաղադրություն․

  • քինոա - 0.5 բաժակ

  • սիսեռ (պահածոյացված) - 250գ․

  • ավոկադո - 1 հատ

  • լոլիկ - 2 հատ

  • ռուկոլա

  • լայմ - 0.5 հատ

  • հազար (ձևավոր)

  • ձիթապտղի ձեթ

  • աղ, սև պղպեղ

  • կտավատի սերմեր

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել քինոան։ Քինոան լվանալ, լցնել կաթսայի մեջ, 0.5 բաժակ քինոային ավելացնել 1 բաժակ ջուր, 1 պտղունց աղ, խառնել։ Նախ եփել բարձր կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, ապա շարունակել եփել ցածր կրակի վրա մինչև քինոան փափկի։ Երբ պատրաստ լինի վերցնել կրակից և թողնել որ սառի։

Լոլիկը կտրատել, ռոկոլան և հազարը մասնատել։ Բանջարեղենի վրա ավելացնել պահածոյացված սիսեռը, խաշած քինոան, կտավատի սերմերը, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձիթապտղի ձեթ և լայմի հյութ։ Այս ամենը լավ խառնել։ Ավոկադոն մաքրել, կտրատել և ավելացնել աղցանին։ 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page