top of page

Ավոկադոյով և քինոայով աղցան

DSC_0019.JPG

Բաղադրություն․

  • քինոա - 0.5 բաժակ

  • ավոկադո - 1 հատ

  • կիտրոն - 0.5 հատ

  • կարմիր քաղցր պղպեղ - 1 հատ

  • համեմ

  • ձիթապտղի ձեթ

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել քինոան։ Քինոան լվանալ, լցնել կաթսայի մեջ, 0.5 բաժակ քինոային ավելացնել 1 բաժակ ջուր, 1 պտղունց աղ, խառնել։ Նախ եփել բարձր կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, ապա շարունակել եփել ցածր կրակի վրա, մինչև քինոան փափկի։ Երբ պատրաստ լինի, վերցնել կրակից և թողնել, որ սառի։

Կարմիր պղպեղը մանր-մանր կտրատել, համեմը մանրացնել և ավելացնել քինոային։ Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կիտրոնի հյութ և ձիթապտղի ձեթ։ Այս ամենը խառնել։ 

Մատուցելուց առաջ ավոկադոն կտրատել, ավելացնել աղցանին։ Ավոկադոյի վրա ավելացրեք աղ, սև պղպեղ։

Մնում է միայն վայելել :)

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page