top of page

Դդումով կրեմ ապուր

Բաղադրություն.

  • դդում - 200 գ.

  • կարտոֆիլ - 2 հատ

  • սոխ - 1 հատ

  • կաթ - 250 մլ

  • աղ, սև պղպեղ

  • բուսայուղ

  • մուսկաթի ընկույզ

Պատրաստման եղանակ.

Սոխը մանր կտրատել, սոխառած անել: Դդումը և կարտոֆիլը կտրատել, լցնել սոխառածի վրա,  տապակել, համեմել աղով և պղպեղով: Երբ բանջարեղենը արդեն փափուկ լինի, ավելացնել կաթը, եփել ևս 2-5 րոպե (անդադար խառնել, որպեսզի կաթը չկտրվի): Խառնուրդը բլենդել, ըստ ճաշակի համեմել աղող, սև պղպեղով, մանրացրած մուսկաթի փոշով:

 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page