top of page

Փիփերթով և քինոայով ապուր

DSC_0040.JPG

Բաղադրություն.

  • փիփերթ - 1 կապ

  • քինոա - 1/4 բաժակ

  • կարտոֆիլ - 3 հատ (փոքր)

  • կանաչ սոխ 

  • մաղադանոս

  • աղ, սև պղպեղ

  • կծու չիլի պղպեղ (ըստ ցանկության)

  • ձեթ

Արգանակ

  • հավի մեջք

  • դափնու տերև - 2 հատ

  • աղ

  • հատիկավոր սև պղպեղ - 3 հատ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել արգանակը։ Հավի մսին ջուր ավելացնել, լցնե; դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ, 1 պտղունց աղ և եփել։  Ընթացքում փառը պետք է հավաքել։

Սոխը մանր կտրատել և սոխարած անել։ Ես օգտագործել եմ  կանաչ սոխ, կարող եք նաև գլուխ սոխ օգտագործել։ Կարտոֆիլը կտրատել և ավելացնել սոխի վրա, մի փոքր տապակել, ապա ավելացնել քամած արգանակը։ Համեմել աղով և սև պղպեղ, հասցնել ապուրը եռման աստիճանի, և շարունակել եփել ցածր կրակի վրա։ Ապուրին ավելացնել լվացած քինոան և եփել 10 րոպե։ Փիփերթը լվանալ, կտրատել ,ավելացնել ապուրին և եփել ևս 10 րոպե։ Ապուրը փորձել  և ըստ ճաշակի ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ։ Անջատելուց 1 րոպե առաջ  ավելացրեք մանր կտրատած մաղադանոսը։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page