top of page

Հումուս

Հումուսը նույնպես, ինչպես ֆալաֆելը, արևելյան կերակրատեսակ է:

 

Բաղադրություն.

  • խաշած սիսեռ - 2 բաժակ

  • կիտրոն - 0.5 հատ

  • թահին - 2 ճ.գ.

  • սխտոր - 2 պճեղ

  • քիմիոն - 1 թ.գ.

  • աղ

  • պապիկա

  • բուսայուղ (ցանկալի է ձիթապտղի)

Պատրաստման եղանակ.

Սիսեռը նախորոք թրջել, թողնել 12 ժամ ջրի մեջ, խաշել (խաշած սիսեռի ջուրը չթափել,այն մեզ դեռ պետք կգա): Սիսեռը անցկացնել մանր աղացով: Սխտորը մանրացնել, խառնել սիսեռի հետ և ևս մեկ անգամ անցկացնել աղացով, որպեսզի ավելի համասեռ մասսա դառնա: Սիսեռին ավելացնել աղ, քիմիոն, թահին, լավ խառնել, ավելացնել սիսեռի ջուրը, կիտրոնի հյութը: Խառնել այնքան, մինչև խառնուրդը համասեռ դառնա (եթե սիսեռի ջուրը քիչ լինի, կարող եք ավելացնել եռացրած ջուր): Մատուցելուց առաջ, վրան ավելացրեք պապրիկա և բուսայուղ: Կարելի է մատուցել չորացրած լավաշի կտորների կամ կտրատած բանջարեղենի հետ:

Բարի ախորժակ:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page