top of page

Ֆալաֆել

Ֆալաֆելը գալիս է արևելքից: Այն արաբական կերակրատեսակ է և լայն տարածում ունի Հունաստանում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Սաուդյան Արաբիայում: 

 

Բաղադրություն.

  • սիսեռ - 2 բաժակ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 4 պճեղ

  • մաղադանոս

  • աղ - 1.5 թ.գ.

  • սև պղպեղ - 1 թ.գ.

  • պապրիկա - 1թ.գ.

  • քիմիոն - 1թ.գ.

  • աղացած համեմի սերմ - 1թ.գ.

  • ալյուր - 1 ճ.գ.

  • կիտրոնի հյութ - 2 ճ.գ.

  • սոդա - 0.5 թ.գ.

  • բուսայուղ

 

Սոուս

  • թթվասեր

  • համեմ

  • սխտոր

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ. 

Պատրաստելուց մեկ օր առաջ սիսեռ պետք է լվանալ, վրան եռացած ջուր լցնել և թողնել 12-24 ժամ: Սիսեռի ջուրը քամել, լավ չորացնել: Սոխը, սխտորը և մաղադանոսը մանրացնել: Բլենդերի մեջ լցնել սիսեռը, սոխը, մաղադանոսը, սխտորը, մանրացնել (եթե ձեր բլենդեռը լավ չի մանրացնում և համասեռ մասսա չի ստացվում, ապա կարող եք անցկանցնել նաև մանր աղացով): Ավելացնել համեմունքները՝ աղ, սև և կարմիր պղպեղ, քիմիոն, համեմի սերմ, ավելացնել նաև ալյուրը, սոդան և կիտրոնի հյութը, լավ խառնել: Թողնել սառնարանում 1-2 ժամ: Սիսեռի խյուսից գնդիկներ պատրաստել  և տապակել նախապես տաքացրած բուսայուղի մեջ (տապակել 4-6 րոպե): 

Համեմը և սխտորը մանրացնել, լցնել թթվասերի մեջ, համեմել աղով և սև պղպեղով: Գնդիկները մատուցել սոուսի հետ:

Բարի ախորժակ :)

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page