top of page

Ֆալաֆելով բրդուճ

Բաղադրություն․

  • ֆալաֆել

  • լոշիկ

  • լոլիկ

  • թթու վարունգ

  • հազար

  • թահինի սոուս

Թահինի սոուս

  • թահինի - 2 ճ․գ․

  • ձիթապտղի ձեթը - 1 թ․գ․

  • կիտրոնի հյութ - 1 թ․գ․

  • աղ - ըստ ճաշակի

  • զաթար - ըստ ճաշակի

  • ջուր

Պատրաստման եղանակ․

Ֆալաֆելի պատրաստման եղանակը կարող եք նայել այստեղ․ ինչպես պատրաստել ֆալաֆել։

Թահինի սոուս պատրաստելու համար պետք է խառնել թահինին, ձիթապտղի ձեթը, կիտրոնի հյութը, այդ ամենը համեմել աղով և զաթարով: Ավելացնել ջուր (քանակը ինքներդ որոշեք, կախված թե ինչքան թանձր եք սիրում) և խառնել, մինչև ստացվի համասեռ սոուս:

Լոշիկի վրա դասավորել կտրատած հազարը, վրան  կտրատած լոլիկ և թթու վարունգ դնել, ավելացնել ֆալաֆելը, վրան լցնել թահինի սոուս, և փաթաթել։

Բրդուճը մատուցել թահինի սոուսի հետ միասին։ 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page