top of page

Հավով կեսար աղցան

Բաղադրություն.

  • հավի կրծքամիս - 300 գ.

  • հազարի տերևներ

  • հաց - 100 գ.

  • ձու - 2 հատ

  • ծովի աղ - 3/4 ճ.գ.

  • սխտոր - 1 պճեղ

  • պարմեզան - 120 գ.

  • սխտորի փոշի - 1/2 թ.գ.

  • ձիթապտղի յուղ - 40 մլ.

  • կիտրոն - 1/2 հատ

  • օրեգանո - 1 ճ.գ.

  • worcestershire սոուս - 5 մլ.

 

Պատրաստման եղանակ.

Հացը խորանարդաձև կտրատել, տարածել ջեռոցի սկուտեղի մեջ և եփել ջեռոցում 7-10 րոպե 180 աստիճանում: Հավի կրծքամիսը համեմել աղով և սխտորի փոշիով,  կտրատել 0.5-1 սմ հաստությամբ և տապակել գրիլ թավայի մեջ (5 գաղտնիք, որպեսզի տապակած հավի կրծքամիսը ավելի համեղ ստացվի): Հազարի տերևները լվանալ սառը ջրի տակ, թողնել հոսող ջրի տակ՝ այդպես տերևները ավելի խրթխրթան կստացվեն, խոհանոցային անձեռոցիկներով չորացնել և ձեռքով մասնատել (դանակով  կտրատելու դեպքում տերևները կսևանան):

 

Սոուս

Ձուն լավ լվանալ, թողնել թույլ եռացող ջրի մեջ մոտ 1 րոպե, ապա կոտրել սոուսի համար նախատեսված ամանի մեջ: Սխտորը մանրացնել, ավելացնել 1/2 ճ.գ. ծովի աղ, այնքան հարել, մինչև ստացվի միաձույլ զանգված: Ավելացնել 40 մլ. ձիթապտղի յուղ, խառնել և այդ ամենը ավելացնել ձուի վրա, հարել, ավելացնել կիտրոնի հյութ, worcestershire սոուս և չորացած օրեգանո: 

 

Լցնել սոուսը հազարի տերևների վրա, ավելացնել մանրացրած պարմեզանը և լավ խառնել: 

Մատուցման ամանի մեջ լցնել սոուսով հազարի տերևները, վրան դնել կտրատած հավի կրծքամիսը, ավելացնել չորահացը, վերջում լցնել մանրացրած պարմեզան:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page