top of page

Զաթարով հաց

DSC_0033.JPG

Բաղադրություն.

  • ձիթապտղի ձեթ - 1/4 բաժակ

  • զաթար (համեմունք) - 4 ճ․գ․

Խմորի համար

  • ալյուր - 1.5 բաժակ 

  • տաք ջուր - 1/2 բաժակ

  • խմորիչ - 1 թ․գ․

  • աղ - 1/2 թ․գ․

  • շաքար - 1/4 թ․գ․

  • ձիթապտղի ձեթ - 1 ճ․գ․

Պատրաստման եղանակ.

Տաք ջրի մեջ ավելացնել խմորիչը և շաքարը, խառնել և թողնել 10 րոպե հանգստանա: Եթե ձեր խմորիչը արագ ազդող է, ապա սպասելու կարիք չկա։ Ալյուրը մաղել, ավելացնել աղը և խառնել։ Հետո ալյուրին ավելացնել ձիթապտղի ձեթը և խմորիչի խառնուրդը և խմոր հունցել։  Պատրաստված խմորը պետք է ծածկել և թողնել 1 ժամ հանգստանա։

Մինչև խմորը պատրաստ կլինի օգտագործման համար, կարելի է ձիթապտղի ձեթը և զաթարը խառնել։ Ես օգտագործել եմ alwadi ընկերության զաթարը։ 

Երբ խմորը պատրաստ լինի, այն պետք է բաժանել 4 մասի։ Ամեն կտորը կլորացնել և ձեռքերով բացել, պետք է ստացվի մոտ 0.5 սմ հաստությամբ լոշիկ։ Լոշիկի վրա մատներով փոսիկներ պետք է անել, վրան քսել զաթարի խառնուրդը։  Լոշիկները պետք է եփել նախորոք 200C տաքացված ջեռոցում 8-10 րոպե։

DSC_0030.JPG
  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page