top of page

Կաթնաշոռով չիզքեյք

Բաղադրություն.

  • կաթնաշոռ - 300գ.

  • սերուցք (առանց շաքար) - 200մլ.

  • դիաբետիկ թխվածքաբլիթներ - 250գ.

  • ֆրուկտոզա - 50գ.

  • կարագ - 150գ.

  • ժելատին - 1.5 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Ժելատինի վրա լցնել 300մլ. եռացրած սառը ջուր, թողնել 40-60 րոպե: Դնել ժելատինը ցածր կրակի վրա, անընդհատ խառնել, հենց հասնի եռման աստիճանի հանել կրակից և թողնել սառի:  

Թխվածքաբլիթները բլենդերում մանրացնել, ավելացնել հալեցրած կարագը, խառնել և լցնել ֆորմայի մեջ, տարածել, լավ սեղմել և դնել սառնարանը: Սերուցքը միքսերով խփել: Կաթնաշոռը և ֆրուկտոզան լավ խառնել, ավելացնել սերուցքի վրա, հարել, ավելացնել ժելատինը և լավ խառնել: Լցնել խառնուրդը ֆորմայի մեջ, թխվածքաբլիթի շերտի վրա, և թողնել սառցարանում 2-3 ժամ: 

Հ.Գ. Կարելի է մատուցել հատապտուղների հետ:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page