top of page

Հնդկահավի կոլոլակ

DSC_0095.JPG

Ինչ է պետք.

  • հնդկահավ  (աղացած) ֊  400 գ

  • պաքսիմատ ֊ 1/2 բաժակ

  • սոխ ֊ 1/3 բաժակ

  • մաղադանոս ֊ 1/4 բաժակ

  • ձու ֊ 1 հատ

  • սխտոր ֊ 1 պճեղ

  • Worcestershire սոուս ֊ 1 թ.գ.

  • օրեգանո ֊ 1/4 թ.գ.

  • աղ, սև պղպեղ - ըստ ճաշակի

  • ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակ.
- Նախ պետք է կտրատել մաղադանոսը և սոխը։

- Հնդկահավի աղացած մսին ավելացնել պաքսիմատ, կտրատած սոխ և  մաղադանոս, ձու, ճզմած սխտոր։ Ավելացնել օրեգանո, Worcestershire սոուս,  համեմել աղով և սև պղպեղով և ձեռքով մի լավ խառնել։

- Մսի խառնուրդից կոլոլակներ ձևավորել, շարել ջեռոցի ամանի մեջ։ Կոլոլակների վրա քսել ձիթապտղի ձեթ և եփել 200C տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page