top of page

Թունայով և պաստայով աղցան

DSC_0062.JPG

Բաղադրություն.

  • թունա - 200գ․ (պահածոյացված)

  • մակարոն - 200գ․

  • քաղցր կանաչ պղպեղ - 1 հատ 

  • քաղցր կարմիր պղպեղ - 1 հատ

  • ձիթապտուղ - 60գ․ (առանց կորիզ)

  • ձիթապտղի ձեթ

  • համեմ

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ. 

Նախ պետք է խաշել մակարոնը։ Ջուրը եռացնել, մեջը ավելացնել աղ, 1թ․գ․ ձեթ, լցնել մակարոնը և եփել 10 րոպե։ Խաշելուց հետո լցնել մակարոնը քամիչի մեջ և դնել ծորացող սառը ջրի տակ, որ մակարոնը սառի։

Մինչև մակարոնը խաշվում է, կարելի է նախապատրաստել բանջարեղենը՝ ձիթապտուղը լուսնաձև կտրատել, պղպեղները մանր խորհանարդաձև կտրատել, համեմը մանրացնել։ Թունան պետք բաժանել փոքր կտորների։ Մակարոնը քամել, լցնել ամանի մեջ,  ավելացնել թունան, պղպեղները, ձիթապղտուղը, համեմը, այս ամենը խառնել, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել ձիթապտղի ձեթ։ Վերջ աղցանը պատրաստ է։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page