top of page

Ֆիշ ընդ չիպս

DSC_0061.JPG

Բաղադրություն․

  • իշխանի ֆիլե - 600 գ

  • գարեջուր - 360 մլ

  • ձու - 3 հատ

  • ալյուր - 300 գ

  • խմորի փխրեցուցիչ - 1

  • աղ

  • սև պղպեղ

  • կիտրոն - 1/2 հատ

  • տապակելու ձեթ - 2լ (տապակելու համար) 

Պատրաստման եղանակ․

Նախ պետք է առանձնացնել 3 ձվի դեղնուցն ու սպիտակուցը։ Սպիտակուց դեռ թողնել սառնարանում։ Խառնել ալյուրը, խմորի փխրեցուցիչը, դեղնուցը և ավելացնել 1 պտղունց աղ։

Դանդաղ խառնելով ալյուրի խառնուրդին ավելացնել գարեջուրը։ Ավելացնել 1 թ․գ․ բուսայուղ

Սպիտակուցը 1 պտղունց աղի հետ հարել։ Պետք է կայուն փրփուր ստացվի։ Փրփուրը ավելացնել ալյուրի խառնուրդին, զգուշությամբ խառնել։

Ձկան ֆիլեն կտրատել, համեմել աղով և սև պղպեղով։ Կտորների վրա կարող եք լցնել քամած կիտրոնի հյութ։ Ձկան կտորները պետք է թաթախել պատրաստված խառնուրդի մեջ և տապակել։

Կաթսայի մեջ բուսայուղ լցնել և տաքացնել մինչև 160C աստիճան։ Ձկան կտորների ամեն կողմը տապակել 5 րոպե։ Տապակելուց հետո դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը քամվի։

Կարող եք մատուցել կիտրոնի կտորների և տառտառ սոուսի հետ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page