top of page

Ջեռոցում պատրաստված իշխանի ֆիլե

DSC_0045.JPG

Բաղադրություն.

  • իշխանի ֆիլե - 0.5 կգ

  • կարագ - 70 գ

  • կիտրոն - 1  հատ

  • սխտոր - 0.5 պճեղ

  • մաղադանոս

  • սև պղպեղ, աղ

  • ձիթապտղի ձեթ -  1 ճ․գ․

Ինչպես իշխանից ֆիլե հանել

Պատրաստման եղանակ.

Ջեռոցը պետք է նախապես տաքացնել 200 աստիճան։ Կարագն էլ հանել սառնարանից և թողնել, որ հալի։

Իշխանի ֆիլեները համեմել աղով և սև պղպեղով։ Ջեռոցի ամանի մեջ ստվարաթուղթ փռել և վրան դասավորել իշխանի կտորները՝ կաշին դեպի ներքև։

Անցնենք անուշաբույր կարագի պատրաստմանը։ 

Հալած կարագի մեջ պետք է ավելացնել քամած կես կիտրոնի հյութ, մանր կտրատած մաղադանոս, մանր կտրատած կամ ճզմած սխտոր, ձիթապտղի ձեթ, 1 պտղունց աղ և սև պղպեղ։ Այս ամենը պետք է խառնել և քսել  ձկան կտորների վրա։ Մնացած կիտրոնի կեսից շրջանականեր կտրել  և դնել կարագի շերտի վրա։ 

Ձուկը եփել նախապես տաքացրած ջեռոցում 15-18 րոպե։

  • YouTube
  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page