top of page

Արևածաղիկ աղցան

DSC_0041.JPG

Բաղադրություն․

  • քինոա - 0.5

  • արևածաղկի ծիլեր

  • արևածաղկի սերմեր

  • չորացրած լոլիկ ձեթի մեջ - 100գ

  • աղ, սև պղպեղ

  • կիտրոն - 0.5 հատ

  • ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել քինոան։ Քինոան լվանալ, լցնել կաթսայի մեջ, 0.5 բաժակ քինոային ավելացնել 1 բաժակ ջուր, 1 պտղունց աղ, խառնել։ Նախ եփել բարձր կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, ապա շարունակել եփել ցածր կրակի վրա մինչև քինոան փափկի և ջուր գոլոշիանա։ Երբ պատրաստ լինի վերցնել կրակից և թողնել որ սառի։
Լոլիկի չիրը դնել քամիչի մեջ, որ ավել ձեթը քամվի,  հետո կտրատել։
Քինոային ավելացնել լոլիկի չիրը,  արևածաղկի ծիլերը և սերմերը, համեմել աղով և սև պղպեղով։ Խառնել աղցանը ավելացնել ձիթապտղի ձեթ և թարմ քամած կիտրոնի հյութ և նորից խառնել։ 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page