top of page

Ելակով չիզքեյք

Բաղադրություն․

  • ելակ - 500 գ․

  • կաթնաշոռ - 500 գ․

  • սերուցք - 200 մլ․

  • շաքարավազ - 150 գ․

  • ժելատին - 20 գ․

  • թխվածքաբլիթ - 300 գ․

  • կարագ - 100 գ․

  • նանա

  • լայմ

Պատրաստման եղանակ․

Կարագը հալացնել։ Թխվածքաբլիթը բլենդերով մանրացնել, ավելացնել հալացրած կարագը, լավ խառնել։ Խառնուրդը լցնել թխվածքաբլիթի ամանի մեջ, տարածել և լավ սեղմել, այնպես, որ հավասար շերտ ստացվի։ Թողնել սառցարանում, մինչև կպատրաստեք կրեմը։

Կաթնաշոռը և շաքարավազը խառնել, բլենդերով հարել։ Սերուցքը հարիչով հարել (սերուցքը նախoրոք սառացնել, որպեսզի լավ խփվի), ավելացնել կաթնաշոռի խառնուրդը և խառնել։ Ելակից 200 գրամ  առանձնացնել, կտրատել և ավելացնել խառնուրդին։ Ժելատինը մի քիչ ջրով խառնել, դնել ցածր կրակի վրա, այնքան որ ժելատինը հասցնի լուծվի, չթողնել, որ եռա։ Հեռացնել կրակից, սառացնել և խառնել կրեմին։ Թխվածքաբլիթի շերտը հանել սառցարանից, վրան տարածել կրեմը և թողնել սառցարանում մոտ 10 րոպե։

Չիզքեյքը զարդարել ելակի մնացած մասով, նանայի տերևներով և լայմի ցեդրայով։ Նորից դնել սառնարանը մոտ 3-4 ժամ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page