Բրնձե լապշա հավի մսով և բանջարեղենով

Բաղադրություն.
-
հավի կրծքամիս - 1 հատ
-
բրնձե լապշա - 200 գ.
-
բրոկկոլի - 300 գ.
-
կարմիր պղպեղ - 1 հատ
-
սոխ - 1 հատ
-
սխտոր - 2 պճեղ
-
իմբիր - 1 թ.գ.
-
համեմ
-
քունջութ
-
սոյայի սոուս - 2 ճ.գ.
-
ձիթապտղի յուղ - 3 ճ.գ.
-
քունջութի յուղ - 1 թ.գ.
-
եգիպտացորենի ալյուր - 1 ճ.գ.
-
կետչուպ - 2 ճ.գ.
-
աղ
Պատրաստման եղանակ.
Մեզ անհրաժեշտ է վոկ թավա: Քանի որ վոկ թավայում սնունդը պատրաստվում է բարձր կրակի վրա և շատ արագ, պետք է բաղադրիչները նախորոք պատրատել:
1. Հավի կրծքամիսը պետք է լայնական կտրատել 2 մասի, ապա ստացված կտորները պետք է բարակ-բարակ կտրատել, որպեսզի միսը բարձր կրակի վրա հասցնի եփել:
2. Բանջարեղենը պետք է լվանալ: Սոխը լուսնաձև կտրատել: Կարմիր պղպեղը բարակ-բարակ կտրատել: Սխտորն ու իմբիրը մանրացնել: Բրոկկոլիի ծայրերը կտրատել:
3. Եռացրած աղաջրի մեջ բրնձե լապշա լցնել, եփել միջին կրակի վրա 2-4 րոպե: Դնել լապշան հոսող սառը ջրի տակ, քամել, ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ:
4. Վոկ թավան դնել բարձր կրակի վրա, ավելացնել 2 ճ.գ. ձիթապտղի յուղ, տաքացնել, լցնել հավի կրծքամիսը, համեմել աղով և եփել 3-5 րոպե: Լցնել ամանի մեջ:
5. Վոկ թավան մաքրել : Ավելացնել 1 ճ.գ. ձիթապտղի յուղ, տաքացնել, ավելացնել բանջարեղենը և եփել 3 րոպե:
6. Սոուսի համար սոյայի սոուսը, կետչուպը, եգիպտացորենի ալյուրը և 200 մ.լ ջուրը խառնել իրար:
7. Տապակած բանջարեղենի վրա ավելացնել հավի կրծքամիսը, սոուսը և եփել բարձր կրակի վրա 3 րոպե, կամ մինչև կրծքամիսը պատրաստ կլինի:
8. Մատուցելիս վրան ավելացնել քունջութի յուղ, բոված քունջութի հատիկներ և համեմի թերթիկներ: