top of page

Հավի կրծքամիս լցոնած սպանախով, մոցառելա պանրով և խորոված պղպեղով

Բաղադրություն․

  • հավի կրծքամիս - 3 հատ (~1.5 կգ)

  • քաղցր կարմիր պղպեղ - 3 հատ

  • սպանախ - 2 կապ

  • մոցառելա պանիր - 200 գ․ 

  • թթվասեր - 200 գ․

  • սխտոր - 1 պճեղ

  • կիտրոն - կես հատ

  • աղ, սև և կծու կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակ․

Հավի կրծքամիսը երկայնքով կտրել, այնպես որ մի կողմից ամրացված մնա: Ներսիրց և դրսից համեմել աղով (կես կգ․ին 1 թեյի գդալ), սև և կարմիր պղպեղով, և դնել սառնարանը , որ մարինացվի։

Կաթսայի մեջ 1 սուրճի բաժակ ջուր լցնել, ավելացնել սպանախը, խաշել, ապա համեմել աղով։ Կարմիր պղպեղը երկարությամբ կիսել 2 մասի, վրան բուսայուղ քսել, համեմել աղով և կծու կարմիր պղպեղով և խորովել գրիլ թավայի մեջ։ Թողնել, որ տապակած բանջարեղենը սառի։ Թթվասերի մեջ լցնել մանրացրած սխտորը, քամած կիտրոնի հյութը, աղ և սև պղպեղ և խառնել։ Մոցառելան կլոր-կլոր կտրատել։

Հավի կրծքամիսը կտրվածքով բացել։ Մեջը քսել թթվասեր, վրան շերտերով դասավորել խորոված պղպեղ, տապակած սպանախ, մոցառելա պանիր, փակել (պատկերված է նկարներում)։ 

Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։ Հրակայուն ամանի մեջ դասավորել լցոնած հավի կրծքամսերը, վրաները լցնել թթվասերի մնացած մասը և եփել ջեռոցում 40-45 րոպե։ Ապա հանել ջեռոցից, վրան դասավորել մոցառելայի կտորներ և թողնել ջեռոցում ևս 5-10 րոպե։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page