top of page

Շակշուկա

Շակշուկան Իսրաելում շատ տարածված ուտեստ է։ Ասում են այն գալիս է Աֆրիկայի երկրներից՝ Ալժիրից, Մարոկկոյից կամ Թունիսից, չնայած շատերը համարում են այն իսրաելական։ 

Բաղադրություն.

  • լոլիկ - 4 հատ

  • ձու - 5-6 հատ

  • կարմիր պղպեղ - 2 հատ

  • փոքր կարմիր պղպեղ - 1 հատ (եթե կծվի սիրահար եք, կարող եք օգտագործել չիլի պղպեղ)

  • սոխ - 2 հատ

  • սխտոր - 2 պճեղ

  • համեմ

  • քիմիոն - ըստ ճաշակի

  • աղ, սև և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակ.

Սոխը մանր կտրատել և սոխարած անել։ Ավելացնել մանրացրած սխտորը, մի քանի րոպե եփել, ապա ավելացնել կտրատած կարմիր պղպեղը (փոքր կարմիր պղպեղը չկտրատել, այն պետք է մեզ ամբողջական)։ Ավելացնել կտրատած լոլիկը։ Եթե օգտագործում եք թարմ լոլիկներ, ապա պետք է նախ կեղևազրկել։ Ես օգտագործել եմ պահածոյացված լոլիկներ, ռուսերեն ասած՝ Помидоры в собственном соку ։)  Համեմել աղով, քիմիոնով, սև և կարմիր պղպեղով, խառնել, մեջը դնել ամբողջական փոքր պղպեղը, թավան կափարիչով փակել և թողնել, որ 5 րոպե եփի։ Ապա կոտրել խառնուրդի մեջ ձվերը , նորից կափարիչով ծածկել և եփել 4-6 րոպե (կախված թե ձուն ինչ պնդության եք սիրում)։ Վերջում վրան ավելացնել մանրացրած համեմը։ 

Հ․Գ․ Հուսով եմ կհավանեք մեր պոմիդորով ձվաձեղի արևելյան եղբորը։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page