top of page

Ծովամթերքով պաստա

DSC_0018.JPG

Ինչ է պետք.

  • ծովային կոկտել - 400գ

  • սպագետի (n.3)  - 200գ

  • լոլիկի խյուս - 200գ

  • մաղադանոս 

  • չիլի պղպեղ (աղացած)

  • պարմեզան - 50գ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • ձիթապտղի ձեթ

  • աղ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել  սպագետին։ Եռացրած ջրի մեջ լցնել սպագետին և եփել 7 րոպե։ 

Սոխը, սխտորը և մաղադանոսը մանրացնել, պարմեզանը քերել։ Թավայի մեջ լցնել ձիթապտղի բուսայուղ, ավելացնել մանրացրած սոխը և սխտորը և տապակել մինչև, որ փափկի, ավելացնել աղ, չիլի պղպեղ, խառնել և ավելացնել լոլիկի խյուսը։ Երբ սոուսը եռա, ավելացնել ծովային կոկտելը և եփել 1 րոպե։ Ավելացնել պաստան, խառնել և եփել 1-2 րոպե։ Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը և քերած պանրի կեսը։

Մատուցելուց ավելացնել վրան քերած պանիր և մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page