top of page

Սացիվի

DSC_0019.JPG

Բաղադրություն․

  • հավ - 1 հատ

  • ընկույզ - 2 բաժակ

  • սոխ - 2-3 հատ

  • սխտոր - 2-3 պճեղ

  • խմելի-սունելի - 1 ճ․գ․

  • կարմիր պղպեղ (կծու) - ըստ ճաշակի

  • աղ

  • սև պղպեղ (հատիկավոր)

  • դափնու տերև 

Պատրաստման եղանակ.
- Հավը լվանալ և կաշին հեռացնել։ Կաթսայի մեջ լցնել հավի  կտորները, ավելացրեք գդալի ծայրով աղ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, լցնել այնքան ջուր, որ միսը ամբողջությամբ ծածկվի և խաշել, ընթացքում փառը հեռացնել։ Եփելուց հետո միսը ոսկորահան անել, արգանակը քամել և դնել մի կողմ։

- Սոխը մանրացնել՝ կարելի է մանր-մանր կտրատել կամ աղալ, սոխարած անել։ Սոխարածին ավելացնել հավի միսը,  համեմել աղով, ավելացնել 1 փոքր շերեփ արգանակ, եռացնել և անջատել։

- Ընկույզը մանր աղալ (ցանկալի է 2 անգամ աղալ), քիչ-քիչ արգանակով բացել։ Մաս-մաս լցնել արգանակը, խառնել (խառնելուց ընկույզը ուռում է և սպիտակում)։ Ընկույզին ավելացնել խմելի-սունելի, ճզմած սխտոր, խառնել և ամբողջ զանգվածը ավելացնել հավի մսին։ Չպետք է թողնել եռա, հասցնել եռման աստիճանի և անջատել։ Թողնել, որ ամբողջությամբ սառի։  

- Մատուցելիս վրան կարող եք ավելացնել կարմիր կծու պղպեղ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page