top of page

Տավարի մսով աղցան

Բաղադրություն.

  • տավարի փափկամիս - 300 գ.

  • հազար - 1 կապ

  • համեմ

  • չերի լոլիկ - 5 հատ

  • գունավոր քաղցր պղպեղ - 2 հատ

  • աղ, սև պղպեղ

  • բուսայուղ

  • սոյայի սոուս

 

Պատրաստման եղանակ.

Տավարի փափկամիսը համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, վրան լցնել սոյայի սոուս և թողնել սառնարանում 2-3 ժամ( այդպես միսը ավելի փափուկ ստացվի):  Տավարի միսը կտրատել: Թավայի մեջ 2 ճ.գ.  բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել միսը և տապակել: Վերջում մսի վրա ավելացնել 2 ճ.գ. սոյայի սոուս և շարունակել տապակել բարձր կրակի վրա 1-2 րոպե:

Բանջարեղենը կտրատել, վրան ավելացնել տապակած միսը, համեմել աղով և սև պղպեղով: Ապա ավելացնել բուսայուղը և այդ ամենը լավ խառնել:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page