top of page

Ազնվամորիով կաթնաշոռ

Բաղադրություն․

  • կաթնաշոռ - 300գ․

  • ազնվամորի - 500գ․

  • սերուցք - 100մլ․

  • խտացրած կաթ - 300գ․

  • շաքարավազ - 1թ․գ․

  • ժելատին - 1.5 ճ.գ.

  • նանա

  • սպիտակ շոկոլադ - 10գ․

Պատրաստման եղանակ․

1.5 ճ․գ․ ժելատինի վրա լցնել 300մլ. սառը ջուր և թողնել 40-60 րոպե (այդ ընթացքում ժելատինը պետք է փքվի): 

400գ․ ազնվամորու վրա 1թ․գ․ շաքարավազ լցնել, ավելացնել մեկ սուրճի բաժակ ջուր, դնել ցածր կրակի վրա և եփել 10 րոպե։ Ազնվամորու խառնուրդը վերցնել կրակից, լավ խառնել և անցկացնել ցանցի (մանր անցքերով քամիչ) միջով։ 

Ժելատինը դնել ցածր կրակի վրա, անընդհատ խառնել, հենց հասնի եռման աստիճանի հանել կրակից և թողնել սառի:

Կաթնաշոռը և խտացրած կաթը խառնել (եթե ունեք պյուրե պատրաստող հարիչ, ապա դրանով հարեք, խառնուրդը ավելի համասեռ կդառնա և կաթնաշոռի գնդիկները կվերանան)։

Սերուցքը հարիչով խփել, ավելացնել կաթնաշոռի վրա։

Կաթնաշոռի խառնուրդը կիսել 2 մասի, մի մասի մեջ լցնել ժելատինի կեսը, ազնվամորու սոուսը, մի անգամ էլ հարել, լցնել ֆոռմայի մեջ և թողնել սառցարանում մոտ 1 ժամ։ 1 ժամ հետո ժելատինի մյուս մասը  լցնել կաթնաշոռի մնացած մասի վրա, հարել, և լցնել արդեն սառեցրած ազնվամորով շերտի վրա։ Թողնել մոտ 1 ժամ սառցարանում, ապա ևս  2-3 ժամ թողնել սառնարանում։ Վերջում զարդարել ազնվամորով, նանայով և սպիտակ շոկոլադով։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page