top of page

Քինոայով, դդմիկով և նռով աղցան

DSC_0145.JPG

Բաղադրություն․

  • քինոա - 75 գ​

  • դդմիկ - 1 հատ

  • սպիտակ գինու քացախ - 1 ճ․գ․

  • ձիթապտղի ձեթ - 3 ճ․գ․

  • կանաչ սոխ

  • չերի լոլիկ - 100 գ

  • նռան հատիկ - 100 գ

  • մաղադանոս

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ.

- Նախ պետք է պատրաստել քինոան։ Հետևեք փաթեթավորման վրա նշված պատրաստման քայլերին։ Պատրաստելուց հետո պետք է քամել քինոան, դնել հոսող սառը ջրի տակ և նորից քամել։

- Դդմիկի ծայրերը հեռացնել և կարտոֆիլի կեղևազատիչի միջոցով դդմիկից շերտեր կտրել։

- Պատրաստենք սոուսը՝ առանձին ամանի մեջ խառնել գինու քացախը, ձիթապտղի ձեթը։ Համեմել աղով և սև պղպեղով։

- Կանաչ սոխը և մաղադանոսը մանր կտրատել, չերի լոլիկները կիսել։

- Մեծ ամանի մեջ լցնել բոլոր բաղադրիչները, վրան ավելացնել սոուսը, խառնել և վերջ, կարելի է մատուցել։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page