top of page

Պիցցա

Բաղադրություն.

  • լոլիկ - 2 հատ

  • նրբերշիկ - 4 հատ

  • քաղցր պղպեղ - 1 հատ

  • սունկ - 200գ.

  • համեմ

  • բուսայուղ

  • ձու - 2 հատ

  • պանիր (հալվող, անալի)

Սոուսի համար.

  • լոլիկ - 2 հատ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • ռեհան

  • բուսայուղ

  • աղ

Խմորի համար.

  • ալյուր - 0,5կգ.

  • գոլ ջուր - 300գ.

  • դռոժ - 2 թ.գ.

  • աղ - 0,5 թ.գ.

  • շաքար - 1 թ.գ.

Պատրաստման եղանակ.

Խմոր

Գոլ ջրի մեջ ավելացնել դռոժ, շաքար, միքիչ ալյուր, խառնել և թողնել, որ միքիչ բարձրանա: Ալյուրի մնացած մասին աղ ավելացնել, ավելացնել ալյուրի խառնուրդը: Լավ խառնել և թողնել 1 ժամ, որ խմորը հանգստանա:

 

Սոուս

Լոլիկի կեղևը հեռացնել: Սոխը և սխտորը մանրացնել: Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել մանրացրած սոխը և սխտորը, տապակել, ապա ավելացնել մանրացրած լոլիկը: Եփել 30 րոպե: Համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել մանրացրած ռեհանը: Խառնուրդը բլենդերում հարել: 

 

Սունկը կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Համեմել աղով և սև պղեպղով:

Խմորը կիսել 2 մասի: Գրտնակով բացել: Վրան քսել սոուսը, դասավորել կտրատած լոլիկը, քաղցր պղպեղը, սունկը, նրբերշիկը: Վրան ավելացնել մանրացրած համեմը: 1 ձուն հարել և ավելացնել պիցցայի վրա: Թողնել ջեռոցում 7-10 րոպե: 

 

Վրան ավելացնել մանրացրած պանիրը և թողնել ջեռոցում ևս 3-5 րոպե:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page