top of page
Բեկոնով և հալապենյոով պիցցա

Բաղադրություն.
-
պաշինա
-
ջալապենո
-
սունկ
-
մոցառելա
-
ձիթապտուղ
Խմոր
-
ալյուր - 150 գ.
-
աղ
-
ջուր - 85 մլ.
-
թթխմոր - 0.5 թ.գ.
-
ձիթապտղի յուղ - 1 թ.գ.
-
2-րդ կարգի ալյուր
Սոուս
-
սոխ - 0.25 հատ
-
սխտոր - 0.25 հատ
-
լոլիկ - 1 հատ փոքր
-
պիլատա - 1 ճ.գ.
-
մաղադանոս - 3 ճյուղ
-
շաքարավազ - 3 թ.գ.
-
չորացրած ռեհան
-
պապրիկա
-
աղ
-
չիլի պղպեղ
-
սև պղպեղ
-
ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակ.
Խմորը պատրաստելու համար նախ պետք է ալյուրը, աղը, թթխմորը, ձիթապտղի յուղը և գոլ ջուրը, լավ խառնել և հունցել: Խմորը ծածկել և թողնել, որ շ հանգստանա 20-30 րոպե:
Քանի խմորը հանգստանում է, պետք է պատրաստել սոուսը: Կաթսայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել մանրացրած սոխը և սխտորը, մի քիչ տապակել, ավելացնել կտրատած լոլիկը, ծածկել կաթսան և թողնել եփի 7 րոպե: Ավելացնել 1 ճ.գ, պիլատա և եփել 3 րոպե: Համեմել աղով, սև պղպեղով, չիլիով, պապրիկայով, ավելացնել շաքարավազ, մանրացրած մաղադանոս, մանրացրած չորացրած ռեհան, լավ խառնել, թողնել մի քիչ սառի, ապա անցկացնել բլենդերով:
Բեկոնը, ջալապենոն, սունկը և ձիթապտուղը կտրատել, բեկոնը և ջալապենոն խառնել: Խմորը գրտնակել, օգտագործելով 2րդ կարգի ալյուր: Խմորի վրա սոուս քսել, առաջին շերտը դասավորել սունկն ու ձիթապտուղը, վրան լցնել բեկոնի ու ջալապենոյի խառնուրդը: Մոցառելան բարակ շերտերով կտրատել և դասավորել պիցցայի վրա: Ջեռոցը նախորոք տաքացնել մինչև 180 աստիճան և եփել պիցցան 15-25 րոպե:
bottom of page