top of page

Պենե հավի կրծքամսով և պեստո սոուսով

DSC_0055_.jpg

Բաղադրություն.​

  • պենե (մակարոն) - 300 գ․

  • հավի կրծքամիս - 350 գ․

  • թթվասեր - 150 գ․

  • պեստո սոուս - 35 գ․

  • ձիթապտղի ձեթ

  • աղ, սև պղպեղ

  • սխտոր - 1 պճեղ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է մակարոնը խաշել։ Դրա համար պետք է եռացող ջրին ավելացնել աղ, 1 թ․գ․ ձիթապտղի ձեթ, մակարոն և եփել մոտ 10 րոպե։ Ապա լցնել մակարոնը փլավքամիչի մեջ։

Հավի կրծքամիսը լվանալ, խոհանոցային անձեռոցիկով սրբել։ Կրծքամիսը կտրատել խորհանարդների։ 
Թավան տաքացնել, ավելացնել ձիթապտղի ձեթ (մոտ 1 ճ․գ․), ավելացնել կտրատած հավի կրծքամիսը, համեմել աղով և սև պղպեղով և տապակել, այնքան որ միսը ամբողջությամբ եփի։ Մսի վրա ավելացնել մանր կտրատած սխտոր։ Եփել ևս 1 րոպե, ապա ավելացնել թթվասերը և պեստո սոուսը, լավ խառնել։ Խառնուրդի վրա ավելացնել մակարոնը, խառնել և եփել 5 րոպե։

Մատուցելիս կարող եք վրան պանիր ավելացնել։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page