top of page

Պելմենի

DSC_0003.JPG

Բաղադրություն․
Խմոր

  • ալյուր - 600-650 գ․

  • աղ - 1 թ․գ․

  • ջուր (տաք) - 190 մլ․

  • ձեթ - 60 մլ․

  • ձու - 2 հատ

Միջուկ

  • տավարի միս (աղացած) - 600 գ․

  • սոխ - 2 հատ

  • սխտոր - 3 պճեղ

  • ջուր - 70 մլ․

  • աղ - 1 թ․գ․

  • համեմի սերմ (աղացած) - 1/4 թ․գ․

  • սև պղպեղ (աղացած) - 1/2 թ․գ․

  • կարմիր պղպեղ (աղացած) - 1/2 թ․գ․

  • համեմ, մաղադանոս (թարմ)

Պատրաստման եղանակ.
500գր․ ալյուրը մաղել, ավելացնել 1 թ․գ․ աղ: Տաք, բայց ոչ եռման, ջրի մեջ լցնել ձեթ և խառնել։ Ալյուրի մեջ փոսիկ անել, մեջը լցնել 2 հատ ձու, ավելացնել ջրի խառնուրդը և խառնել։ Պետք է հունցել խմորը։ Հունցելիս ավելացնել ալյուրի մնացած մասը։ Արդյունքում ձիգ խմոր է ստացվելու։ Խմորի ամանը պետք է փակել և թողնել, որ այն մոտ 20 րոպե հանգստանա։


Այդ ընթացքում կարող ենք միջուկը պատրաստել։

Աղացած մսին պետք է ավելացնել աղացած սոխ, սխտոր և կանաչի։ Համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, աղացած համեմի սերմով։ Միսը լավ խառնել, ավելացնել 70մլ․ ջուր և նորից խառնել։ Վերջ միջուկն էլ է պատրաստ։

 

Կարող ենք անցնել ամենաբարդ մասին՝ պելմենիների  պատրաստմանը։ Փորձեմ բացատրել քայլերով։

  1. խմորը մի քանի գնդիկների բաժանել

  2. գնդիկները հերթով գրտնակել։ Մնացած գնդիկները պետք է ծածկել, որ խմորը չչորանա

  3. խմորից շրջանակներ կտրել (կարելի է հյութի բաժակով կտրել)

  4. ամեն շրջանակի վրա վրա պետք է մոտ 1 թ․գ միս դնել

  5. շրջանակի եզրերը ամրացնելով կիսաշրջան ստանալ (եզրերը պետք է լավ ամրացնել)

  6. վերջում կիսաշրջանի ծայրերը ամրացնել իրար

Վերջ այսքանով պելմենիները պատրաստ են։ Այս քանակությունից ես պատրաստել եմ 150 փոքրիկ ու սիրունիկ պելմենիներ։

Պատրաստելու համար պետք է եռացրած ջրին մի փոքր աղ ավելացնել, եռացնել, ավելացնել պելմենիները և եփել 15-20 րոպե։ 

Պելմենիները կարող եք նաև սառացնվել և երկար ժամանակ պահել սառցարանում։

DSC_0005.JPG
  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page