top of page

Հավով և բրոկկոլիով պաստա

Բաղադրություն.

  • հավի կրծքամիս - 1հատ

  • բուսայուղ - 2 ճ.գ.

  • աղ, սև  և կարմիր պղպեղ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 2 պճեղ

  • հավի արգանակ - 2 բաժակ

  • ջուր - 3 բաժակ

  • խխունջ պաստա - 1 տուփ

  • բրոկկոլի - 400գ.

  • կաթ - 1 բաժակ

  • չեդեր - 100գ.

 

Պատրաստման եղանակ.

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով: Կաթսայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել հավի կրծքամիսը և տապակել մոտ 5 րոպե: Խառնել, ավելացնել մանրացրած սոխը և սխտորը և տապակել ևս 3 րոպե: Ավելացնել արգանակը, ջուրը և պաստան, հասցնել եռման աստիճանի, ծածկել կաթսան և եփել ցածր կրակի վրա 15-20 րոպե: Ապա ավելացնել կտրատած բրոկկոլին, խառնել, լցնել կաթը և մանրացրած չեդեր պանիրը և եփել 2-3 րոպե: Վերջում համեմել աղով և սև պղպեղով և  լավ խառնել: 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page