top of page

Մակարոնով և հավի կրծքամսով աղցան

Բաղադրություն․

  • հավի կրծքամիս - 0.5 հատ

  • հավկիթ - 1 հատ

  • մակարոն - 200 գ․

  • չեդեր (դեղին պանիր) - 100 գ․

  • համեմ 

  • սամիթ

  • ձիթապտղի ձեթ

  • աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակ․

Հավի կրծքամիսը համեմել աղով (կես կգ մսին 1 թ․գ․ աղ հաշվարկով), սև և կարմիր պղպեղով։ Ավելացնել 2 թեյի գդալ ձեթ, խառնել և թողնել սառնարանում 20 րոպե, որ համեմվի։ Հավի կրծքամիսը պատրաստել գրիլի սարքում կամ տապակել բուսայուղի մեջ: Տապակելուց հետո դնել մի կողմ որ սառի, տաք-տաք կտրատել խորհուրդ չի տրվում։ Ձուն հարել, ձվածեղ պատրաստել, թողնել սառի, ապա երկար-երկար կտրատել։ Պանիրը և հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, կանաչիները մանրացնել։ Բաղադրիչները խառնել, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել ձիթապտղի ձեթ (ձեքի փոխարեն կարելի է թթվասեր օգտագործել) և խառնել։ 

Բարի ախորժակ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page