top of page

Ջեռոցում պատրաստած հավ

Բաղադրություն․

  • հավ (ամբողջական) - 1կգ․

  • կարագ - 100 գ․

  • նարինջ - 1 հատ

  • կիտրոն - 1 հատ

  • աղ - 1-1.5 թ․գ․

  • սև պղպեղ

  • կարմիր պղպեղ (պապրիկա)

  • համեմ - մի քանի ճյուղ

  • մաղադանոս -  մի քանի ճյուղ

  • չորացրած ծիտրոն - 2 ճ․գ․

  • բուսայուղ

  • սխտոր -2 պճեղ

Պատրաստման եղանակ․

Հավը խանձել, լվանալ, չորացնել խոհանոցային անձեռոցիկով։ Ներսից և դրսից լավ համեմել 1 թ․գ․ աղի, սև և կարմիր պղպեղի խառնուրդով, վրան բուսայուղ քսել և թողնել սառնարանում 1-2 ժամ։

Բլենդերի մեջ լցնել կտրատած կարագ, ավելացնել չորացրած ծիտրոն, 0.5 թ․գ․ աղ, սև և կարմիր պղպեղ, մանրացրած սխտոր, կտրատած համեմ և մաղադանոս, կիտրոնի հյութ (ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև կիտրոնի կեղևը) և այս ամենը լավ խառնել։

Հավի կաշին զգուշությամբ առանձնացնել (բարձրացնել) մսից, կաշվի տակ կարագի խառնուրդը լավ տարածել։ Խառնուրդի մնացած մասը քսել հավի վրա։ Նարինջը կիսել, հյութը քամել։ Քամած կիտրոնի և նարինջի կտորները դնել հավի փորի մեջ։ Հավի թևիկները ատամի փայտիկներով ամրացնել կողքերին, որ եփելուց չբացվի, բուդիկները թելով կապել։ Հավը դնել ջերմակայուն տոպրակի մեջ, վրան լցնել քամած նարնջի հյութը, տոպրակը կապել և եփել նախորոք 200C տաքացրած ջեռոցում 35-40 րոպե։ Ապա տոպրակը բացել և թողնել 5-10 րոպե, որ կարմրի։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page