top of page

Օջախուրի

Բաղադրություն․

  • խոզի փափկամիս - 0.5 կգ․

  • կարտոֆիլ - 4 հատ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • լոլիկ - 1 հատ

  • կանաչ քաղցր պղպեղ - 0.5 հատ

  • ձեթ

  • համեմ

  • չոր աջիկա - 0.5 թ․գ․

  • կարմիր պղպեղ - 1 թ․գ․

  • սև պղպեղ - 0.5 թ․գ․

  • համեմի սերմ - 0.5 թ․գ․ (աղացած)


Պատրաստման եղանակ․
Խոզի փափկամիսը պետք է նախապատրաստել՝ լվանալ, ավելորդ ջիլերն ու յուղերը հեռացնել և կտրատել մասերի։ Միսը պետք է համեմել աղով (կես կգ․ մսին մեկ թեյի գդալ աղ հաշվարկով), սև և կարմիր պղպեղով, աջիկայով և համեմի սերմով։ Սոխը պետք է կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մսի վրա և թողնել գոնե 1 ժամ մարինացվի։

Թավայի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել, ավելացնել խոզի միսը (առանց սոխի, սոխը հետո կավելացնենք) և տապակել: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել։ Առանձին թավան մեջ բուսայուղ լցնել և տապակել կարտոֆիլը, ապա համեմել աղով և պղպեղներով։ Մսի վրա ավելացնել կտրատած սոխը , մի քիչ տապակել, ավելացնել կանաչ պղպեղը, և շարունակել տապակել։ Վրան ավելացնել տապակած կարտոֆիլը , կտրատած լոլիկը և մանրացրած համեմը։ Եվս մի երկու րոպե եփել և հանել կրակից։
Ստուգել, եթե ըստ ձեզ համեմունքները քիչ են, ավելացնել ըստ ցանկության։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page