top of page
Լահմաջո

Բաղադրություն․
-
տավարի աղացած միս - 1 կգ․
-
լոշիկ - 40 հատ
-
լոլիկի մածուկ - 4-5 ճ․գ․
-
պապրիկայի մածուկ - 4-5 ճ․գ․
-
սոխ - 3 հատ
-
սխտոր - 4 պճեղ
-
համեմ
-
մաղադանոս
-
աղացած քիմիոն - 0.5 թ․գ․
-
աղացած համեմի սերմ - 0.5 թ․գ․
-
աղ - 3 թ․գ․
-
սև պղպեղ - 1 թ․գ․
-
կարմիր քաղցր պղպեղ - 2 թ․գ․
-
աղացած չիլի պղպեղ - 2 թ․գ․ (ըստ ցանկության)
-
կիտրոն (մատուցելու համար, ըստ ցանկության)
Պատրաստման եղանակ․
Սոխը խոշոր կտրատել և սխտորի պճեղների հետ խփել բլենդերով։ Ավելացնել կտրատած մաղադանոսը և համեմը, բլենդերով նորից խփել։ Ավելացնել լոլիկի մածուկը, պապրիկայի մածուկը և լավ խառնել։ Աղացած մսի վրա ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, չիլի պղպեղ, աղացած քիմիոն և համեմի սերմ, ապա լավ խառնել։ Ավելացնել ստացված սոուսը և մսի հետ լավ խառնել։
Ջեռոցը նախորոք տաքացնել։ Լոշիկի վրա մսի խառնուրդը քսել և թողնել ջեռոցում 3-5 րոպե։
Հ.Գ. Լոշիկները կարող եք պատրաստել ինքներդ: Ուղղակի պետք է պատրաստել ալյուրով և ջրով հասարակ խմոր, ավելացնել աղ, հունցել, թողնել մի քիչ խմորը հանգստանա, ապա գրտնակով բարակ բացել:
bottom of page