top of page

Կուչմաչի

Կուչմաչի կամ վրացական տժվժիկ:

Բաղադրություն.

  • հավի սիրտ – 1 կգ.

  • հավի թոք  - 0.5 կգ.

  • սոխ  - 2 հատ

  • սխտոր – 2 պճեղ

  • համեմ

  • թարխուն

  • աջիկա – 1 թ.գ.

  • խմելի-սունելի

  • կարմիր չոր գինի – 100 մլ.

  • աղ, սև պղպեղ

  • ձիթապտղի բուսայուղ

  • բարբարիսի փոշի կամ հատիկներ (նռան հատիկներ)

Պատրաստման եղանակ.

Հավի սիրտը և թոքը լվանալ: Եռացրած ջրի մեջ աղ ավելացնել, լցնել հավի սիրտը և խաշել 10-15 րոպե: Թավայի մեջ 2 ճ.գ. ձիթապտղի բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել 1 թ.գ. խմելի-սունելի խառնել, վրան լցնել հավի թոքը, համեմել աղով և սև պղպեղով և տապակել 5-7 րոպե: Հավի թոքը դնել մի կողմ, թավայի մեջ կրկին լցնել բուսայուղ և խմելի-սունելի, ավելացնել արդեն խաշած հավի սիրտը և տապակել 5 րոպե: Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել մանրացրած սոխը, տապակել, ավելացնել 1ճ.գ. թաց աջիկա, աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, մանրացրած սխտոր: Լավ խառնել և տապակել: Սոխառածի վրա ավելացնել 100 մ.լ. գինի և 100 մ.լ գոլ ջուր, հասցնել եռման աստիճանի: Ավելացնել հավի տապակած սիրտը և թոքը, ավելացնել մանրացրած թարխուն և համեմ: Եփել 2-3 րոպե: Մատուցելուց առաջ ավելացնել թարխունի թարմ տերևներ և բարբարիսի հատիկներ կամ փոշի:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page