top of page

KFC հավի թևիկներ

Բաղադրություն․

  • հավի թևիկներ - 700 գ․

  • բուսայուղ - տապակելու համար

Մարինադ

  • ջուր - 100 գ․

  • ձիթապտղի բուսայուղ - 10 գ․

  • քաղցր կարմիր պղպեղ - 1 թ․գ․

  • սև պղպեղ - 1 թ․գ․

  • չիլի պղպեղ - 1 հատ

  • իմբիրի փոշի - 1 թ․գ․

  • աղ - ըստ ճաշակի

Պաքսիմատ

  • ցորելի ալյուր - 300 գ․

  • կռախմալ - 300 գ․

  • կարմիր պղպեղ - 3 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Հավի թևիկները լվանալ, կտրատել 3 մասի, թևիկների ծայրերը հարկավոր չեն։ Չիլի պղպեղի սերմերը հեռացնել և պղպեղը մանրացնել։ Մարինադի բաղադրիչները խառնել, ավելացնել հավի թևիկները և թողնել խառնուրդը սառնարանում մոտ 10 ժամ։ 

Ալյուրը, կռախմալը և կարմիր պղպեղը խառնել։ Հավի թևիկները նախ թաթախել ալյուրի մեջ, ապա ցանցով իջացնել ջրի մեջ, ապա նորից թաթախել ալյուրի մեջ։

Թավայի մեջ բուսայուղ լցնել, այնքան որ թևիկները ամբողջությամբ ծածկվեն։ Բուսայուղը տաքացնել և մաս-մաս տապակել թևիկները։ Տապակելուց հետո թևիկները դնել ցանցի վրա, որ ավել բուսայուղը ծորա։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page