top of page

Ժենգյալով հաց

Ժենգյալով հացը արցախյան խոհանոցի ուտեստներից է: Այն նաև լայն տարածում ունի Սյունիքի մարզում: Ժենգյալով հացը պատրաստում են 10-20 տարատեսակ կանաչիներից՝ կանաչ սոխ, կանաչ սխտոր, գինձ(արաբերեն-համեմ), կարմանտյուկ (կամ կնձմնձուկ), ճռճռուկ, թրթնջուկ (կամ թթվաշ), ծտապաշար, դաղձ (արաբերեն-նանա), եղինջ, գառնականջ, խազազ (կամ վայրի սոխ), անանուխ, վայրի դաղձ, սամիթ, մոխրաթալ (սպանախի տեսակ), սինձ, պտուտկուն, պուտ, պառավապորտ, առոք-փառոք, կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ։

Ճռճռուկ

Կնձմնձուկ

Բաղադրություն.

  • կանաչիներ

  1. համեմ

  2. բազուկի ճավ

  3. մաղադանոս

  4. կանաչ սոխ

  5. կանաչ սխտոր

  6. թարխուն

  7. սպանախ

  8. սամիթ

  9. ռեհան

  10. թրթնջուկ (шавель)

  11. կնձմնձուկ

  12. ճռճռուկ

  13. եղինջ

  • աղ

  • սև և կարմիր պղպեղ

  • բուսայուղ

Խմորի համար

  • ալյուր - 4 բաժակ

  • ջուր - 1.5 բաժակ սենյակային ջերմաստիճանի

  • աղ - 1.5 թ.գ.

 

Պատրաստման եղանակ.

Կանաչիները լվանալ, քամել, կտրատել և լավ խառնել: 

Ալյուրը մաղել, ավելացնել աղը, խառնել, ապա ավելացնել ջուրը ու հունցել: Թողնել խմորը 15-30 րոպե հանգստանա:

Խմորը բաժանել փոքր գնդիկների, գրտնակով շրջանաձև բացել: Կանաչիները համեմել աղով, սև և կարմիր պղպեղով , լավ խառնել , ապա ավելացնել բուսայուղ, խառնել և բարակ շերտով տարածել խմորի վրա: Խմորի եզրերը մեջտեղից իրար միացնել և ամրացնել մինչև ծայրերը: Չուգունե թավան լավ տաքացնել, և մեջը եփել ժինգյալով հացը՝ ամեն կողմը 2-3 րոպե:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page