top of page

Իշխան լավաշի մեջ

Բաղադրություն.

  • իշխան - 2 հատ 

  • կարագ - 100 գ 

  • համեմ 

  • լավաշ - 2 հատ

  • բուսայուղ

  • աղ, սև և կարմիր պղպեղ

 

Պատրաստման եղանակ.

Ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը համեմել աղով, սև ու կարմիր պղպեղով : Ձկան վրա բուսայուղ քսել և թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետև կարագը կտրատել ու համեմի ճյուղերի հետ տեղադրել ձկան փորի մեջ: Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ:

Ջեռոցի ամանի վրա փայլաթիթեղ փռել, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում 30-40 րոպե (որպեսզի լավաշը չվառվի, վրան փայլաթիթեղ փռեք, 30 րոպե այդպես եփեք, հետո հանեք փայլաթիթեղը և թողեք ջեռոցում մինչև լավաշը կարմրի): Հանել և մատուցել տաք վիճակում:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page