top of page

Գրիլ իշխան

DSC_0109.jpg

Բաղադրություն.​

  • իշխան - 1 կգ․

  • տոմատի մածուկ - 150 գ․

  • թթվասեր - 100 գ․

  • սխտոր - 1 պճեղ

  • քիմիոն

  • համեմի սերմ

  • աղ, սև և կարմիր պղպեղ


Պատրաստման եղանակ.

Իշխանը  պետք  է լվանալ մաքրել, չորացնել ։ Կտրատել կտորների (կարող եք տեսնել նկարներում)։ Նախ պետք է երկայնքով ձուկը կտրել 2 մասի, ապա այդ 2 կտորները բաժանել ավելի փոքր կտորների։ Փշերը հեռացնելու կարիք չկա, գրիլում դրանք լավ կվառվեն։ Ձկան կտորները համեմել աղով (0.5 կգ․ ձկանը 1 թեյի գդալ աղ հաշվարկով) և թողնել սառնարանում մոտ 1 ժամով։

Գազօջախը պետք է նախորոք տաքացնել մոտ 180 աստիճան։
Անցնենք սոուսի պատրաստմանը։
Ես օգտագործում եմ ամբողջական սև պղպեղ, քիմիոն և համեմի սերմ և ինքս եմ մանրացնում, այդպես համեմունքերը ավելի արտահայտիչ համ են ունենում։ Կարող եք օգտագործել նաև աղացած համեմունքներ։ Պետք է խառնել տոմատի մածուկը և թթվասերը, ավելացնել նախորոք մանրացրած համեմունքները, աղ, կարմիր պղպեղ, մանր կտրատած սխտորը և այս ամենը լավ խառնել։
Խառնուրդը պետք է լցնել ձկան կտորների վրա, լավ խառնել այնպես, որ բոլոր կտորները ամբողջությամբ ծածկված լինեն սոուսով։
Գազօջախի գրիլի համար նախատեսված ցանցի վրա պետք  է շարել ձկան կտորները։ Գազօջախի մեջտեղի հարկում դնելու ենք ցանցը, դրա համար նախ պետք է գազօջախի սկուտեղի մեջ ջուր լցնել, դնել մեջտեղի հարկից ներքև, ապա դրանից վերև դնել ձկան ցանցը։ Դա անում ենք նրա համար, որ ձկան յուղերը և սոուսը չկաթան գազօջախի մեջ, այլ լցվեն ներքևի սկուտեղի մեջ, և չախտոտեն գազօջախը։ Ձուկը պետք է եփել 25-30 րոպե։
Առաջարկում եմ այս ուտեստը փորձել նուշարաբ սոուսով (նռան դոշաբ)։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page