top of page

Թայլանդական կանաչ կարրի

DSC_0037.JPG

Բաղադրություն.

  • հավի կրծքամիս - 500 գ

  • կանաչ կարրի մածուկ - 2 ճ․գ․

  • կոկոսի կաթ - 400 մլ

  • հավի արգանակ - 150 մլ

  • համեմ

  • սոխ - 1 հատ

  • ձեթ - 2 ճ․գ․

  • բրինձ (խաշած) - մատուցման համար

  • աղ

Պատրաստման եղանակ.

- Սոխը և համեմը մանրացնել։ Հավի կրծքամիսը կտրատել խորանարդների։

- Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել սոխը և տապակել 30 վարկյան։ Ավելացնել կարրի մածուկը, կոկոսի կաթը և հավի արգանակը և հասցնել եռման աստիճանի։ Ավելացնել հավի կրծքամիսը, համեմի մի մասը (մնացածը կլցնենք վերջում), համեմել աղով և խառնել։ Ցածրացնել կրակը և եփել 8-10 րոպե կամ մինչև միսը ամբողջությամբ եփվի։ 

-  Ավելացնել մնացած համեմը, խառնել  և անմիջապես մատուցել խաշած բրնձի հետ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page