top of page

Գրատեն

Բաղադրություն.

  • կարտոֆիլ - 200գ.

  • սերուցք - 100մլ.

  • պեստո սոուս - 1թ.գ.

  • աղ, սև պղպեղ 

  • ձու - 1 հատ

  • պարմեզան - 40 - 50գ.

  • սխտոր - 0.5 պճեղ

Պատրատման եղանակ.

Կարտոֆիլը կլոր, բարակ կտրատել՝ 1մմ. հաստությամբ: Լցնել ջրի մեջ, որպեսզի չսևանա: 

Սերուցքի մեջ լցնել ձու, պեստո սոուս, լավ հարել, ավելացնել, 30գ, քերած պարմեզան, մանրացրած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել: 

Կարտոֆիլը խոհանոցային անձեռոցիկներով չորացնել: Ջեռոցի ամանի մեջ շարել կարտոֆիլի կտորները, վրան սոուս քսել, նորից շարել կարտոֆիլ և այդպես շարունակ: Վերջին շերտի վրա սոուս լցնել, լավ սեղմել շերտերը, երեսը փայլաթիթեղով փակել և եփել նախորոք տաքացրած ջեռոցում (180 աստիճան) 25-30 րոպե: Հանել փայլաթիթեղը, վրան ավելացնել քերած պարմեզանի մնացած մասը և թողնել ջեռոցում ևս 5-7 րոպե:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page