top of page

Տապակած սիգ

DSC_0030.JPG

Բաղադրություն.

  • սիգ - 2 հատ (0.5կգ․)

  • ալյուր

  • աղ, սև պղպեղ

  • բուսայուղ (տապակելու համար)

  • կծու և քաղցր կարմիր պղպեղ

  • կանաչի (համեմ, թարխուն, կանաչ սոխ)

Պատրաստման եղանակ.

Սիգը մաքրել։ Գլուխը կտրել, ձուկը ողնաշարի երկանքով 2 մասի բաժանել, ապա բաժանել կտորների։ Աղը, կարմիր պղպեղները և սև պղպեղը խառնել (0.5կգ․ ձկան 1թ․գ․ աղ, 0.5թ․գ․ կարմիր պղպեղ, 0.25 սև պղպեղ)։ Ձկան կտորները համեմել խառնուրդով և թողնել սառնարանում մոտ 1 ժամ, որ մարինացվի։ 

Ամանի մեջ ալյուր լցնել, ձկան կտորները թաթախել ալյուրի մեջ, այնպես որ ամբողջությամբ ալյուրով ծածկվեն, ապա կտորները թափ տալ, որ ավելորդ ալյուրը թափվի։ Թավայի մեջ բուսայուղ լցնել, լավ տաքացնել և տապակել ձկան կտորները (մի կողմը լավ կարմրացնել , ապա շրջել և մյուս կողմը տապակել)։ Տապակելուց հետո կտորները դնել ցանցի վրա, որ ավելորդ ձեթը թափվի։ Կանաչեղենը մանրացնել և ավելացնել ձկան վրա։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page