top of page

Տապակած ճուտ գուակամոլե սոուսով

Բաղադրություն.

  • ճուտ - 1 հատ

  • աղ

  • սև , կարմիր պղպեղ

  • աղացած չիլի պղպեղ

  • սխտոր - 1 պճեղ

  • բուսայուղ

Սոուսի համար

  • ավոկադո - 1 հատ

  • լայմ - 0.5 հատ

  • չերի լոլիկ - 3 հատ 

  • սոխ - 0.5 հատ

  • համեմ - 3 ճյուղ

  • չիլի պղպեղ (ըստ ցանկության)

  • աղ

Պատրաստման եղանակ.

Ճուտը կրծքամսի երկայնքով կտրել, բացել, վրան տոպրակ փռել ու լանգետի մուրճով ծեծել` այդպես ավելի լավ կբացվի ու ավելի հարթ կստացվի: Աղը (0.5 կգ մսին 1թ.գ աղ) , սև և կարմիր պղպեղը, աղացած չիլի պղպեղը խառնել, լցնել մսի վրա և լավ տարածել, ավելացնել մանրացրած սխտոր և 1 ճ.գ. բուսայուղ, խառնել և թողնել սառնարանում մոտ 1 ժամ:

Չուգունե թավայի մեջ բուսայուղ լցնել, լավ տաքացնել, դնել ճուտը, վրան ծանրություն դնել (կարելի է վրան ջրով լիքը կաթսա դնել) և եփել նախ 5 րոպե բարձր կրակի վրա, ապա ցածրացնել և եփել 10-15 րոպե: Երբ մի կողմը լավ պատրաստ կլինի, շրջել և նորից տապակել պրեսի տակ, նույն եղանակով:

Գուակամոլեն պատրաստելու համար պետք է.

Սոխը և համեմը մանրացնել: Ավոկադոն պատառաքաղով տրորել, ավելացնել լայմի հյութ: Լոլիկը կիսել, միջի սերմերը գդալով հեռացնել, խորանարդաձև կտրատել: Ավոկադոյի վրա ավելացնել մանրացրած սոխը, համեմը, լոլիկը, լավ խառնել, ավելացնել աղ և մանրացրած թարմ չիլի պղպեղ ըստ ցանկության:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page