top of page

Կծու ծաղկակաղամբ

DSC_0104.JPG

Բաղադրություն.

  • ծաղկակաղամբ - 1 կգ

  • պաքսիմատ - 100 գ

  • ձու - 2-3 հատ

  • կարմիր պղպեղ - 1/4 թ․գ․

  • քիմիոն (աղացած) - 1/4 թ․գ․

  • համեմի սերմ (աղացած) - 1/4 թ․գ․

  • չիլի պղպեղ - ըստ ճաշակի

  • աղ

  • ձեթ - տապակելու համար

Պատրաստման եղանակ. 
- Նախ պետք է խաշել ծաղկակաղամբը։ Ծաղկակաղամբը լվանալ, կտրատել մասերի։Եռացող ջրի մեջ աղ ավելացնել, և եփել ծաղկակաղամբը 3-4 րոպե, ապա հանել ջրից և թողնել սառի։

- Ձուն հարել։ Պաքսիմատին ավելացնել համեմունքերը և խառնել։ Ծաղկակաղամբի կտորները նախ թաթախել ձվի մեջ, ապա՝ պաքսիմատի, այնպես որ ծաղկակաղամբը ամբողջությամբ ծածկվի։

- Կաթսայի կամ ճարպաջեռոցի (фритюрница) ձեթ լցնել, տաքացնել և տապակել ծաղկակաղամբը։ Ես եփել եմ կաթսայի մեջ և այնքան ձեթ եմ լցրել, որ ծաղկակաղամբի կտորները գոնե կիսով չափ ծածկվեն։ Մի կողմը սիրուն կարմրացնելուց հետո, շրջել և եփել մյուս կողմը։ Տապակելուց հետո դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավել ձեթը ծորա։ Կարող եք մատուցել թահինի սոուսով կամ թթվասերով։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page