top of page

Fish and Chips

Բաղադրություն․

  • իշխան - 1կգ․

  • ալյուր - 250գ.

  • գարեջուր - 300մլ․

  • սոդա - 1թ․գ․

  • մանանեխ կամ մայոնեզ

  • աղ, սև և կարմիր պղպեղ

  • բուսայուղ

  • կիտրոն

  • ձկան համար նախատեսված համեմունք

  • կարտոֆիլ

Պատրաստման եղանակ․

Իշխանի ֆիլեն առանձնացնել, փշերը հեռացնել։ Ֆիլեն համեմել աղով, սև և կարմիր պղպեղով և ձկան համար նախատեսված համեմունքով (կես կգ ձկանը 1 թեյի գդալ աղ)։ Ալյուրի մեջ գարեջուր լցնել, խառնել, ավելացնել սոդա։ Ֆիլեն կտրատել։ Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել։ Ամանի մեջ ալյուր լցնել, համեմել աղով։ Ձկան կտորները թաթախել ալյուրի մեջ, ապա թաթախել ալյուրի և գարեջրի խառնուրդի մեջ և տապակել բուսայուղի մեջ։

Կարտոֆիլը կտրատել, համեմել աղով և կարմիր պղպեղով, ավելացնել բուսայուղ, խառնել։ Ջեռոցը նախորոք տաքացնել։ Ջեռոցի ամանի մեջ փայլաթիթեղ փռել, կարտոֆիլը դասավորել և եփել ջեռոցում։ 
Ձուկը և կարտոֆիլը մատուցել մանանեխի կամ մայոնեզի հետ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page