top of page

Ֆալաֆել թահինի սոուսով

DSC_0040.JPG

Բաղադրություն.

  • սիսեռ - 1 բաժակ

  • սոխ - 0.5 հատ

  • սխտոր - 3 պճեղ

  • աղ - 1.5 թ.գ.

  • սև պղպեղ - 1 թ.գ.

  • պապրիկա - 1/8 թ.գ.

  • քիմիոն - 1 թ.գ.

  • համեմի սերմ (աղացած) - 0.5 թ.գ.

  • ալյուր - 1 ճ.գ.

  • սոդա - 1/4 թ.գ.

  • համեմ

  • բուսայուղ (տապակելու) - 1 թ․գ․

 

Թահինի սոուս

  • թահինի - 1/2 բաժակ

  • կիտրոն - 1/4 բաժակ

  • աղ - 1 պտղունց

  • սխտոր - 1 պճեղ

  • ձիթապտղի ձեթ - 1 թ․գ․

  • ջուր (տաք)

Պատրաստման եղանակ.

Սիսեռը խաշել։ Որպեսզի շատ ժամանակ չկորցնեք, կարող եք նախորոք տաք ջրով թրջել, թողնել 12-24 ժամ և հետո խաշել։

Սոխը, սխտորը և համեմը մանր կտրատել։ Խառնել խաշած սիսեռը, կտրատած բանջարեղենը, ալյուրը, սոդան և համեմունքները։ Լցնել բանջարահատի մեջ և մանրացնել։ Պետք է լավ մանր ու կպչուն խյուս դառնա։ Եթե բանջարահատ չունեք, կարող եք մսաղացով մանրացնել։ Մանրացնելուց հետո ևս մեկ անգամ լավ խառնել խառնուրդը և թողնել սառնարանում մոտ 1 ժամ։ 

Կարող ենք անցնել ֆալաֆելների ձևավորմանը։ Այս անգամ պատրաստում ենք "տափակ" ֆալաֆելներ, որ հարմար լինի բրդուճներ պատրաստել։ Կարող եք նաև գնդիկներ սարքել։

Ֆալաֆելները կարող եք պատրաստել ձեթով լիքը թավայի կամ ճարպաեփի(фритюрница) մեջ։ Բայց ես այս անգամ պատրաստել եմ նոր սարքի՝ AirFryer-ի, մեջ ընդհամենը 1 թ․գ․ ձեթով։

Անցնենք սոուսի պատրաստմանը։

Պետք է խառնել թահինի, կիտրոնի հյութ, մանրացրած սխտոր և ձիթապտղի ձեթ։ Համեմել աղով։ Լավ խառնել այնքան մինչև համասեռ զանգված ստացվի։ Ջուրը պետք է քիչ-քիչ ավելացնել, խառնել և տեսնել ձեր ուզած խտությունն է ստացվել, թե ոչ։ Դրանից կախված, որոշեք էլի է պետք ավելացնել, թե ոչ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page