top of page
Փոքր էկլերներ

Բաղադրություն․
Խմոր
-
ալյուր - 150 գ․
-
կաթ - 125 մլ․
-
ջուր - 125 մլ․
-
կարագ - 100 գ․
-
ձու -3-4 հատ
-
աղ - 1 պտղունց
-
շաքարավազ 0.5-1 թ․գ․
Կրեմ
-
կաթ - 500 մլ․
-
շաքարավազ - 160-180 գ․
-
ձու - 2 կամ դեղնուց - 3 հատ
-
կարագ - 150 գ․
-
ալյուր - 25-30 գ․
-
վանիլ - թեյի գդալի ծայրով
Պատրաստման եղանակ․
Կրեմը պատրաստելու համար նախ պետք է կաթսայի մեջ լցնել կաթը, շաքարավազի կեսը (80-90 գ․), խառնել և եռացնել։ Հանել կրակից և թողնել սառի 10-15 րոպե։ Ամանի մեջ լցնել ալյուրը, շաքարավազի մնացած մասը (80-90 գ․) և խառնել։ Ավելացնել ձուն և խառնել այնքան, որ ստացվի միաձույլ զանգված։ Կաթի 1/3 մասը լցնել ալյուրի վրա, լավ խառնել, ապա ավելացնել կաթի մնացած մասը։ Խառնուրդը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակի վրա և անդադար խառնելով եփել։ Հանել կրակի վրայից, ավելացնել 50 գ․ կարագ, խառնել։ Ստացված կրեմը լցնել ամանի մեջ, երեսը ծածկել և թողնել սառնարանում 1-2 ժամ։ Ամանի մեջ լցնել 100գ․ կարագ, հարիչով լավ հարել, լցնել կրեմի վրա և լավ խառնել։
Խմորի պատրաստման համար պետք է նախ մաղել ալյուրը։ Կաթսայի մեջ լցնել կաթ, ջուր, կարագ, գդալի ծայրով աղ և շաքարավազ։ Դնել կրակի վրա, անդադար խառնել և հասցնել եռման աստիճանի։ Խառնուրդի մեջ լցնել մաղած ալյուրը, շարունակել խառնել, մինչև միաձույլ խմոր ստացվի։ Տեղափոխել խմորը թասի մեջ և թողնել մի քիչ սառի։ Ձուն հատ-հատ ավելացնել խմորի վրա, ամեն անգամ լավ խառնել։
Ջեռոցի ամանի մեջ թուղթ փռել։ Խոհարարական տոպրակի օգնությամբ խմորը լցնել ամանի մեջ 5-6սմ երկարությամբ և 2 սմ հաստությամբ ձողիկների տեսքով։ Էկլեռները եփել նախօրոք 200 աստիճան տաքացված ջեռոցում 20 րոպե, ապա իջացնել 160 աստիճան և եփել ևս 10-15 րոպե։ Հանել ջեռոցից և թողնել որոշ ժամանակ, որ սառի։ Խոհարարական տոպրակի օգնությամբ կրեմը լցնել էկլերների մեջ, ապա զարդարել շաքարի փոշիով։
bottom of page



















