top of page

"Հարբած միդիաներ"

DSC_0032.JPG

Ինչ է պետք.

  • միդիաներ - 1 կգ

  • սպիտակ չոր գինի - 2 բաժակ

  • կանաչ սխտոր

  • մաղադանոս

  • կիտրոն - 1 հատ

  • կարագ - 30-40 գ

  • սև պղպեղ

  • աղացած չիլի պղպեղ 

 
չորահաց

  • բագետ

  • ձիթապտղի ձեթ

  • սխտոր

Պատրաստման եղանակ.
Նախ պետք է կտրատել մաղադանոսը և սխտորը։
Կաթսայի մեջ կարագ լցնել, թողնել հալի, ավելացնել կտրատած սխտորը, կես րոպե տապակել, ավելացնել աղացած չիլի պղպեղ, լիմոնի ցեդրա, սև պղպեղ և խառնել։ Լցնլ 2 բաժակ սպիտակ չոր գինի, փակել կաթսան և հասցնել եռաման աստիճանի։ 
Ավելացնել միդիաները։ Ես օգտագործել եմ նախապես խաշած և սառացրած միդիաներ։  Ձեռք եմ բերել PrimeStore.am-ից։  Ավելանցնել մանրացրած մաղադանոսը և եփել 1-2 րոպե։ Ընթացքում խառնել։ 

 

Կարող եք մատուցել չորահացերի, կիտրոնի և սպիտակ գինու հետ։
Դրա համար բագետի կտորների վրա սխտոր քսել , ավելացրել ձիթապտղի ձեթ և չորացրել նախապես տաքացրած թավայի վրա։ 

 

Վերջ, կարող եք վայելել!

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page