top of page

Թխվածքաբլիթներ

DSC_0126.JPG

Բաղադրություն․

  • ձու - 2 հատ

  • կարագ - 200  գ

  • շաքարավազ  -  200  գ 

  • ալյուր - 400  գ

  • խմորի փխրեցուցիչ - 1 թ․գ․

  • վանիլի շաքարավազ - գդալի ծայրով

Պատրաստման եղանակ․

- Ամանի մեջ լցնել ձուն, ավելացնել շաքարավազ, վանիլին և լավ խառնել (հարել) ։ Ավելացնել կարագը և նորից խառնել։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ 

- Ալյուրի մեջ  ավելացնել խմորի փխրեցուցիչը, խառնել: Ալյուրը մաղելով  քիչ-քիչ ավելացնել ձվի խառնուրդին,  խառնել, երբ արդեն էլ հարիչ-գդալով հնարավոր չլինի խառնել, պետք է սկսել խառնել ձեռքերով։ Խմորը երկար հունցելու կարիք չկա, էլաստիկ և հեշտ ենթարկվող խմոր է ստացվում։ Խմորը ծածկել թաղանթով և թողնել սառնարանում հանգստանա 30 րոպե։

- Խմորը բաժանել երկու մասի, մեկը՝ հետ դնել սառնարանը, իսկ մյուսը՝ շատ քիչ ալյուրի օգնությամբ գրտնակել։  Խմորը շատ հեշտ է գրտնակվում։ Թխվածքաբլիթի ֆորմաների միջոցով խմորից կտրատել  ձևավոր թխվածքաբլիթներ։ Ավելացած խմորի կտորները կարող եք հավաքել, նորից գունդ անել և դնել սառնարան, որ հանգստանա։

- Ջեռոցի ամանի մեջ թխման թուղթ դնել, վրան շարել թխվածքաբլիթները և եփել ջեռոցում 180C 10-15 րոպե, կախված թխվածքաբլիթների հաստությունից, ընթացքում կարելի է ստուգել։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page